ԱԺ-ում կայացավ լրագրողների համար ամանորյա ընդունելությունը

Շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվեցին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
aj-yndunelutyun

Խորհրդարանում Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ լրատվամիջոցների համար ամանորյա ընդունելությունը, որին մասնակցում էին խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները և ղեկավարները:

Միջոցառման մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, շնորհավորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, ընդգծեց, որ միշտ բարձր է գնահատել լրագրողների աշխատանքը` անկախ նրանից, թե ով ինչպիսի դիրքորոշում կամ վերաբերմունք ունի այս կամ այն հարցի վերաբերյալ:

«Կարծում եմ, որ մարդկանց միջև փոխադարձ հարգանքը չպետք է կախված լինի տեսակետների կամ քաղաքական հայացքների տարբերությունից»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Նա վստահեցրեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` որպես խորհրդարանի խոսնակ, լրագրողների հետ աշխատելը իր համար հաճելի է, նույնիսկ` ուսանելի:

Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը, որի ընթացքում Ազգային ժողովի շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվեցին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

*

*