ԱԺ-ում մեկնարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության փակ քվեարկությունը

Նիկոլ Փաշինյանը այդ պաշտոններում առաջարկել է...
aj-nist-orakarg

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության փակ քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է 16:00-ին:

«Քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 16:00-17:00-ն»,-ասաց  հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝  4 տարի ժամկետով, Սեդա Շահինյանի թեկնածությունը՝ 3 տարի ժամկետով,  Սերգեյ Ավինյանի թեկնածությունը՝ 2 տարի ժամկետով, Կամո Սարգսյանի թեկնածությունը՝  1 տարի ժամկետով։

 

*

*