Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար պատիժը խստացնող նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց հանձնաժողովում

Սահմանվել է երեքից հինգ տարվա ազատազրկում
aj-petakan,-handznajoxov

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկությունը:

Նախագծով Նաիրա Զոհրաբյանն առաջարկում էր Քրեական օրենսգրքում նոր հոդված սահմանել՝ «Զինծառայողին ինքնասպանության հասցնելը»:

Այժմ Քրեական օրենսգրքում առկա 110 հոդվածը վերաբերում է ընդհանրապես ինքնասպանության հասցնելուն` սահմանելով երեքից հինգ տարվա ազատազրկում:

Առաջարկվող փոփոխությամբ կտարանջատվի զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործությունը, իսկ պատժաչափերն էլ կխստացվեն:

*

*