60000 դրամ` լվանալու փայտերին, 400 հզր դրամ` բրենդավորմանն ու DJ-ին, 300 հզր՝ սցենարին… Tert.am

Ինչպես է ԱԺ-ն ծախսել Վարդավառի միջոցառման 5 մլն դրամը
aj,-gorg

Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովը միջոցառման կազմակերպումը պատվիրվել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/Ձ-ներին: Միջոցառման համար հատկացվել է 4,941,300.00 ՀՀ դրամ, տեղեկացնում է tert.am-ը:

Իրականացրած աշխատանքների թվում են եղել ձայնային տեխնիկայի վարձակալությունը և տեղափոխումը, երաժշտական խմբի համերգի կազմակերպումը, բաների տպագրությունը, տաղավարների տեղադրումը, ջրի տակառների ձեռքբերումը տարածքի գեղարվեստական ձևավորումը, տրանսպորտային միջոցների և բանվորական ուժի ներգրավումը և այլն:

Ազգային ժողովի պատասխանում ասվում է, որ 4 մեծ տաղավար է տեղադրվել, յուրաքանչյուրի արժեքը՝ 150000 դրամ, 10 փոքր տաղավար, յուրաքանչյուրի արժեքը՝ 15000 դրամ, 1 պարան՝ 100000 դրամ արժողությամբ, 300 հատ 200 դրամանոց պոլիէթիլենային տոպրակ, 120 մետր ջրի խողովակ՝ 36000 դրամ, հատակ լվալու փայտ՝ 60 հատ՝ 60000 դրամ, 15 հյուրընկալ՝ յուրաքանչյուրին 8000 դրամ,  1 տրանսպորտ՝ 120000 դրամ, ֆոտո-վիդեո նկարահանում՝ 300000 դրամ, սցենարի մշակում՝ 300000 դրամ, DJ՝ 200000 դրամ, բրենդավորում՝ 200000 դրամ…

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

*

*