Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Քննարկումից հետո նախագծերը կդրվեն քվեարկության։

ՀՀ ազգային ժողովը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները:

Նշենք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2019 թվականի հուլիսի 9-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպվում է առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:

Oրակարգի հարցերից են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին  նախագծերը երկրորդ ընթերցմամբ։

Քննարկումից հետո նախագծերը կդրվեն քվեարկության։

*

*