ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

Այդ թվում՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին»

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացած մի շարք օրենքների նախագծեր:

Պատգամավորները 71 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեցին կառավարության կողմից ներկայացված  «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Առաջին ընթերցմամբ ընդունվեցին նաեւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին»«Ազդարարման համակարգի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները