ԱԺ-ի դիմացից 6 անձ բերվել է ոստիկանության Արաբկիրի բաժին

Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար
aj,-cuyc,-amulsar

ՀՀ նախագահական նստավայրում օգոստոսի 19-ին մեկնարկած Ամուլսարի շահագործման հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումից հետո Բաղրամյան պողոտայից 6 անձ բերվել է  ոստիկանության Արաբկիրի բաժին:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից:

Հանդիպման մեկնարկից առաջ Ամուլսարի հանքի շահագործման դեմ մի խումբ քաղաքացիներ ցույց էին կազմակերպել, սկսվել էր նաև քայլերթ Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան, 26, ինչպես նաև՝ Ջերմուկից ավտոերթ դեպի Երևան:

*

*