Երևանի մետրոպոլիտենում ԱԻՆ-ն անցկացրեց «պայթյուն-վարժանք»

Ուսումնավարժանքի ընթացքին հետևում էր ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
ain-varjanq

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով ուսումնավարժությունը, որը կազմակերպել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ուսումնավարժանքի ընթացքին հետևում էր ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներից բացի, ուսումնավարժանքին մասնակցում էին նաև մետրոպոլիտենի կազմավորումները, մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության 10 աշխատակից և 90 նմանակող, ՀՀ ոստիկանության կենտրոն բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախմբեր, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից՝ 2 բրիգադ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Էլ.ցանց» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր:

*

*