Սյունիքում արկեր են հայտնաբերվել

ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել․․․
haubici-ark

Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին  ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարի մոտակայքում գտնվող ավազահանքերին հարակից տարածքում, հայտնաբերվել են արկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Նշված վայրում հայտանաբերվել են 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային արկ և ական:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականցնում ոստիկանության աշխատակիցները:

*

*