ԱԻՆ-ը դեպքի վայրից տունդարձի ճանապարհին ավտովթարի ենթարկված ՓԾ 2 աշխատակցի մեքենաներ նվիրեց

«Շատ աշխատակիցները օրերով մնում էին հրդեհի վայրում և գիշերները չքնելու պատճառով․․․»
ain

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ողջ անձնակազմի անունից նույնատիպ մեքենաներ նվիրեց Փրկարար ծառայության երկու աշխատակիցների, ովքեր դեպքի վայրից տունդարձի ճանապարհին ավտովթարի էին ենթարկվել: Ցոլակյանը ավտոմեքենաների բանալիները նրանց փոխանցեց արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա նվիրված միջոցառմանը:

«Արդեն նշել եմ, որ շատ աշխատակիցները օրերով մնում էին հրդեհի վայրում և գիշերները չքնելու պատճառով հոգնածությունն այնպիսի աստիճանի էր հասնում, որ մարդիկ հյուծված գնում էին և մեքենաներով վթարի էին ենթարկվում: Փրկարար ծառայության փոխգնդապետ Գարիկ Հակոբյանի և ավագ սերժանտ Անդրանիկ Ղազարյանի մեքենաներն ամբողջությամբ շարքից դուրս են եկել: Մենք կայացրել ենք բացառիկ որոշում, գտել ենք նույնատիպ մեքենաներ՝ նույն թվի արտադրության, նույն գույնի և գնել ենք իրենց համար»,-ասաց Ցոլակյանը:

Նա ավտոմեքենաների բանալիներն անձամբ հանձնեց Հակոբյանին ու Ղազարյանին:

*

*