ԱԻՆ աշխատակիցները պաշտոններ եւ կոչումներ ստացան

Նախարարը շեշտեց, որ փրկարար ծառայողի համար շատ կարևոր է անհատական պատասխանատվության զգացումը

Հուլիսի 18-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության համակարգի 6 աշխատակցի շնորհեց հերթական կոչումներ, երկու աշխատակիցներ ստացան պաշտոնի բարձրացում:

Նախարարը շեշտեց, որ փրկարար ծառայողի համար շատ կարևոր է անհատական պատասխանատվության զգացումը, նվիրումը, փոխադարձ հարգանքը:

Հանդիպման ավարտին նախարարը մաղթեց խաղաղ և անվտանգ աշխատանք, որ յուրաքանչյուրը պարտքի բարձր գիտակցումով վերաբերի իր առաքելությանը և ստանձնած պարտավորություններին:

*

*