ԱԻՆ-ում փրկարարները զինված են ե′ւ անհրաժեշտ գիտելիքներով, ե′ւ տեխնիկայով

Արտակարգ իրավիճակների ծառայության կազմավորումը սկսվեց երկրաշարժից հետո

31 տարի առաջ Սպիտակում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետեւանքները հիմք դարձան մի շարք կառուցվածքային, ինստիտուցիոնալ եւ կազմակերպչական աշխատանքների մեկնարկի համար: Արտակարգ իրավիճակների ծառայության կազմավորումը նույնպես սկսվեց երկրաշարժից հետո. նախարարությունը մինչ այդ գոյություն չուներ:

Այսօր արդեն փրկարար ծառայության բնակչության պաշտպանության վարչության պետը հավաստիացնում է` երկար ճանապարհ անցնելուց հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունում փրկարարները զինված են ե′ւ անհրաժեշտ գիտելիքներով, ե′ւ տեխնիկայով, աշխատակիցները հետեւում են հանրապետության տարածքում տեղադրված գերզգայուն սարքերի արձանագրած բոլոր ցնցումներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*