Հանրապետությունում հրդեհները հասել են աննախադեպ չափերի

ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն
ain,-hrdeh

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել եւ հայտնել, որ եղանակային պայմանների ու մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի:

Հնարավոր աղետներից խուսափելու համար նախարարությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները:

*

*