ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի անցակետը բաց է

Տիգրանաշենի ոլորաններում տեղ­-տեղ առկա է մերկասառույց, իսկ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ` մերկասառույց:
verin-lars

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19­-ի ժամը 20.30-­ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Սոթք­-Քարվաճառ ավտոճանապարհը:

Տիգրանաշենի ոլորաններում տեղ­-տեղ առկա է մերկասառույց, իսկ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում՝ մերկասառույց:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` հոկտեմբերի 19­-ի ժամը 16.00­ի դրությամբ Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

*

*