ԱԻՆ աշխատակիցները ստուգայց են կատարել «Դալմա Մոլ»-ում

Բազմաթիվ ընկերություններից հրդեհատեխնիկական հետազոտություններ իրականացնելու դիմումներ են ստացվել:
dalma

Ապրիլի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ու փրկարար ծառայության աշխատակիցները հանդիպել են «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի տնօրինության հետ:

Հանդիպման նպատակն էր նախևառաջ տնօրինությանը հանձնել օրերս առևտրի կենտրոնում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության վերաբերյալ կարգադրագրերը, որոնցում նշված են առկա թերությունները և դրանք վերացնելու ժամկետները:

Լրագրողների հետ զրույցում ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Ս. Հայրապետյանը ընդգծել է տնտեսվարողների շրջանում սեփական նախաձեռնությամբ հակահրդեհային միջոցառումներ իրականացնելու մշակույթի և գիտակցության ձևավորման կարևորությունը՝ նշելով, որ բազմաթիվ ընկերություններից հրդեհատեխնիկական հետազոտություններ իրականացնելու դիմումներ են ստացվել:

«Բազմաթիվ դիմումներ ենք ստանում նաև ՀՀ տարբեր մարզերից՝ աջակցելու, համապատասխան հրահանգավորումներ տալու և թեմատիկ ուսումնավարժություններ կազմակերպելու վերաբերյալ: Ընդգծեմ, որ արդեն հետազոտություններ են իրականացվել հանրապետության բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին հանձնվել է շուրջ 30 կարգադրագիր», — նշել է Ս. Հայրապետյանը:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները