Գրանցվել է 252 դեպք, որից 100-ը՝ արտակարգ․ ԱԻն

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, զոհվել է 3 և տուժել 15 քաղաքացի:
911 ain

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 9-ից 15-ը գրանցվել է 252 դեպք, որից  100-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից :

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 133 կենցաղային կանչ, 44 հրդեհի ահազանգ, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 50 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, զոհվել է 3 և տուժել 15 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:

 

*

*