Ստացվել է տարօրինակ հոտի ահազանգ

ԱԻՆ-ում մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել․․․
ain

Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին ԱԻՆ-ում մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել,  որ Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում:

Տեղեկությունը փոխանցվել է ՓԾ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի հերթապահին, ՃԿԱԿում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿի և «Վեոլիա ջուր» ՓԲԸի «Արևելք» շահագործման տնտեսության պատասխանատու աշխատակիցներին:

Դեպքի վայր է մեկնել ՓԾ ԵՓՎ Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի դիտահորի դիտարկում, ստուգել տարօրինակ հոտի առկայությունը: Պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ մասնագիտական ուսումնասիրությունները կսկսվեն վաղը առավոտյան:

 

*

*