13:42 - 19.06.2019
761 Դիտում
ԱԺ շենքի առջև ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները նստացույց են անում:
Երիտասարդները կոչ են անում եկամտահարկի համահարթեցմամբ մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին` միանալ իրենց:
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի երկրորդ ընթերցումը։