ԱՀ եւ ՀՀ վարչապետների այցը Մատաղիսի հանգստյան գոտի (լուսանկարներ)

Կարեն Կարապետյանը եւ Արայիկ Հարությունյանն այցելել են Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններ․․․

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս օրերին Արցախում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանն Արցախի իր պաշտոնակից Արայիկ Հարությունյանի հետ օգոստոսի 16-ին այցելել է Ասկերանի ու Մարտունու շրջաններ, որտեղ նրանք  ծանոթացել են ոռոգման կաթիլային համակարգերի միջոցով նռան այգիների ու ծխախոտի դաշտերի մշակությանը:

Այնտեղից էլ վարչապետերը ուղեւորվել են Մարտակերտի շրջան, եղել Մատաղիս ու Թալիշ համայնքներում: 

Վարչապետները Մատաղիսում այցելել են նորաբաց հանգստյան գոտի, որտեղ ծանոթացել են Մատաղիսի ջրամբարի հարեւանությամբ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստի ու ժամանցի պայմաններին:

 

*

*