Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը՝ գերխնդիր

Քննարկում՝ Ագրարային համալսարանում
agrarayin
Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, մրցունակ բարձրակարգ մասնագետների պատրաստումը ուսումնական հաստատությունների գերխնդիրներից մեկն է: Հենց այն էլ քննարկել են Ազգային ագրարային համալսարանի ղեկավար եւ պրոֆեսորադասախոսական կազմը եւ ագրո-պարենային ոլորտի գործատուները:
Այնտեղ էլ անդրադարձել են համալսարանի կրթական եւ դասավանդվող մասնագիտական առարկաների ծրագրերին: Առաջարկություններ են ներկայացվել նաեւ պրակտիկ աշխատանքի միջոցով գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ: Քննարկման թեմաներից մեկն էլ եղել է համալսարանում եւ մարզերում արտադրության ոլորտի աշխատակիցների եւ ֆերմերների հաճախակի վերապատրաստման:
«Բուն ուսումնական գործընթացը կազմակերպվում է այնպես ամբիոններում, որ նախատեսված բոլոր ծավալները՝ արտադրական պրակտիկաների, լաբարատոր պարապմունքների, տեսական ուսուցման ուսանողներին մատուցվում է այնպիսի մակարդակով , որը շրջանավարտին հնարավորություն կտա արտադրությունում մտնել արդեն մասնագիտական աշխատանքի ոլորտ եւ շարունակել եւ՛ աշխատանքը, եւ՛ կրթությունը»,- նշեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:
 
«Ես կառաջարկեի յուրաքանչյուր տարվա սկզբին պլանավորել արտադրական պրակտիկան, որ դուք ուղարկելու եք ձեր ուսանողներին: Թե դա լինելու է Չափագիտության ազգային ինստիտուտում, ապա տարվա սկզբից հնարավորություն ունենանք պլանավորելու պրակտիկան եւ նախատեսելու ժամանակ, բազա»,- իր առաջարկը ներկայացրեց Չափագիտության ազգային ինստիտուտի ուսումնական կենտրոնի տնօրեն Հայկուշ Բատիկյան:

*

*