Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածները ՌԴ քաղաքացիներ են․ ԱԳՆ

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից։
voronej-vtar-avtobus
Մոսկվա-Երեւան երթուղին սպասարկող ավտոբուսի վթարից տուժածները Ռուսաստանի քաղաքացիներ են։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի Վորոնեժի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան երթուղին սպասարկող ավտոբուսը։
Ըստ հայկական մամուլի հրապարակումների՝ Հայաստանի կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարու­թյան տրանսպորտային տեսչությունը մարտ ամսին 450 հազար դրամով տուգանել էր «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ին Հայաստանից դեպի Ռուսաստան միջպետական ոչ կանոնավոր փոխադրումը օրենքի խախտմամբ իրականացնելու համար: Ընկերությունը տուգանվել էր հենց նույն ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել:

*

*