Աղջիկ երեխաների միջազգային օրն է

2012 թ. հոկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշեց...
aghjik

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Աղջիկ երեխաների միջազգային օրն է:

2012 թ. հոկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշեց Աղջիկ երեխայի միջազգային օրը, որի թեման այդ տարի երեխաների ամուսնությունն էր: Նշված թեմայով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել էր զեկույց՝ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» վերնագրով:

Երեխաների ամուսնության հաճախականությունը վերջին տասնամյակում մնացել է նույնը։ Եթե ներկա միտումները շարունակվեն, ապա մինչև 2030-ը յուրաքանչյուր տարի ամուսնացող մանկահասակ հարսնացուների թիվը 2010-ի 14.2 մլն-ից հասած կլինի 15.1 մլն-ի՝ աճելով ավելի քան 14%-ով:

2010 -ին 158 երկիր հայտարարեց, որ առանց ծնողական համաձայնության կամ այլ համապատասխան մարմնի հաստատման` ամուսնության նվազագույն օրինական տարիքը կանանց համար սահմանել է 18 տարեկանը: Այդուհանդերձ, 2010թ. զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) յուրաքանչյուր երեք աղջիկներից մեկը կամ 67 միլիոն աղջիկ ամուսնացել էր մինչև 18-րդ տարեդարձը: Այդ մանկահասակ ամուսնությունների կեսը գրանցվել էր Ասիայում, իսկ ևս մեկ հինգերորդը՝ Ենթասահարային Աֆրիկայում:

*

*