Աղետի գոտում 83 ընտանիքի տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր

2017 թվականի մայիսի 31-ի դրությամբ 83 ընտանիքի տրամադրվել է․․․
bnakaran

2017 թվականի մայիսի 31-ի դրությամբ 83 ընտանիքի տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր, իսկ ուղղակի ֆինանսական աջակցություն ստանալու հավակնող մեկ սենյականոցի շահառու 3 ընտանիքների հետ կնքվել են ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագրեր: Տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից։

Կառավարությունը ապրիլին հավանության արժանացրեց և 2017 թվականին պետական բյուջեից 560 միլիոն դրամ հատկացրեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը  իրականացնելու և Գյումրիում ծրագիրն ավարտելու նպատակով:

*

*