Քաղաքացիները կրկին աղբ էին բերել քաղաքապետարան

Երկու մարդ բերման է ենթարկվել
yerevani-qaxaqapetaran22 (1)

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով քաղաքի աղբահանության վիճակի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի հավաքել էին աղբն ու բերել քաղաքապետարան:

Նրանց, սակայն, չհաջողվեց քաղաքապետարանի շենքի աստիճաններից այն կողմ անցնել, քանի որ ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին դա անել:

Ոստիկանները պահանջեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները աղբը նետեն աղբամանը, սակայն վերջիններս չենթարկվեցին ոստիկանության աշխատակիցների պահանջներին, որից հետո իրավապահ մարմինները երկու անձի բերման ենթարկեցին ոստիկանության բաժին:

Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիա իրականացվել էր նաեւ հուլիսի 8-ին։

*

*