Աղավնաձորցիները պահանջում են իրենց գումարները՝ սպառնալով փակել Երեւան-Մեղրի ճանապարհը

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում իրավիճակը կրկին լարվել է:
aghavnadzor

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում իրավիճակը կրկին լարվել է: Նախորդ տարվանից իրենց խաղողի գումարները չստացած գյուղացիները դուր են եկել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը՝ սպառնալով փակել այն, եթե «Վեդի Ալկո» գործարանը չվճարի իրեն պարտքը, որն ավելին է քան 100 միլիոն դրամը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց աղավնաձորցի խաղողագործ Հայկազ Ասատրյանը՝ նշելով, որ այժմ ճանապարհը դեռ չեն փակել, սակայն կփակեն, եթե արձագանք չլինի:

Նշենք, որ ճանապարհի տվյալ հատված են ժամանել Վայոց ձորի մարզպետն ու նրա տեղակալը, տարածքի ոստիկանները եւ այլք: Հայկազ Ասատրյանի խոսքով՝ իրեն այսօր էլ երեխանեիրն չեն ուղարկել մանկապարտեզ եւ դպրոց:

Հավելենք, որ Աղավնաձորում գրեթե ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, քանի որ այս գյուղում աճեցնում են Արենի տեսակի խաղողը, որի իրացումը դժվարություններ է առաջանում առանձնահատուկ լինելու պատճառով: 2014 թվականին աղավնաձորցիներն իրենց բերքի մի մասը հանձնել են տարբեր գործարանների, իսկ որոշակի քանակի խաղող իրացնել չեն կարողացել: «Վեդի Ալկո» ընկերությանն են դիմել, որտեղ էլ ստիպված ընդունել են խաղողը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ գումար չունեն: Գյուղացիներն այլ տարբերակ չունենալով՝ մթերել են տվյալ գործարանում:

Աղավնաձորցիների պնդմամբ՝ «Վեդի Ալկո» ընկերությանն էլ կառավարությունից են ստիպել, որպեսզի չիրացված ողջ բերքն ընդունի: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էլ ավելի վաղ մեր զրույցում ասել էր, որ փորձում են աջակցել «Վեդի Ալկո» ընկերությունը՝ շահավետ պայմաններով վարկ վերցնելու հարցում, որպեսզի շրջանառու միջոցների ներգրավման միջոցով էլ վճարի գյուղացիների պարտքը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները