Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողների գործադուլը շարունակվում է

...ֆաբրիկայի բանվորների աշխատավարձը 100֊ից 140 հազար դրամ է։
agarak-gorcadul11

Հուլիսի 2-ից բողոքի ակցիա են իրականացնում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողները։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, ինչպես նաեւ՝ հավելավճարներ, որ պետք է ստանան՝ որպես թունավոր արտադրությունում աշխատողներ։

Գործադուլավորները դժգոհում են նաեւ բժշկական ապահովագրության բացակայությունից։

Նշենք, որ ֆաբրիկայի բանվորների աշխատավարձը 100֊ից 140 հազար դրամ է։

«Ֆիրմայի տնօրենն է եկել Մոսկվայից, երեկ հանդիպել են, ասել է գնացեք աշխատեք, թե չէ կփակեմ հիմնարկը, ժամանակ է խնդրել մի ամիս, որ հարցերը լուծեն, բայց պայմանով որ պիտի աշխատենք»,- մեր թղթակցին փոխանցեց աշխատակիցներից մեկը։

Գործադուլավորները քննարկում են իրենց հետագա քայլերը։

agarak-gorcadul22

 

 

 

*

*