ԱԳ նախարարն ընդունել է Մարսելի հայ փոխքաղաքապետին — Երկիր Մեդիա

ԱԳ նախարարն ընդունել է Մարսելի հայ փոխքաղաքապետին

Քննարկվել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
nalbandyan-paraqyan

Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հատուկ հարաբերությունների զարգացման գործում:

Քննարկվել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համաժողովների անցկացմանը՝ նշելով, որ այն լավ հարթակ է ծրագրերի կյանքի կոչման և նոր նախագծերի մշակման համար։

*

*