Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադրբեջանցի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին լուրը

Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է...
sahman

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` միջդիրքային տարածքում ադրբեջանական զինուժի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին Հայաստանի պաշտպանության նախարարության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված տեղեկատվության մեջ ասվում է, որ Նախիջևանի Օդրուբադի շրջանի դիմաց՝ Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի դին: Նշվում է, թե ադրբեջանցի զինծառայողը ռազմական հանցագործություն է կատարել, ինչից հետո դիմել է փախուստի:

Կատարվածի առնչությամբ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:

*

*