Հայաստանի սահմանի մոտ ադրբեջանցի կապիտանի դի է հայտնաբերվել — Երկիր Մեդիա

Հայաստանի սահմանի մոտ ադրբեջանցի կապիտանի դի է հայտնաբերվել

Զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի
sahman

Նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը  Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար է, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են:

*

*