Ադրբեջանական սահմանը հատած տղամարդուն վերադարձնել դեռևս չի հաջողվում

Այսօր ևս հայկական կողմը բանակցել է Ադրբեջանի հետ՝ այնտեղ հայտնված 62-ամյա Հենրիկ Աղեկյանին հնարավորիս շուտ վերադարձնելու ուղղությամբ:
sahman1

Այսօր ևս հայկական կողմը բանակցել է Ադրբեջանի հետ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ Ադրբեջանում հայտնված Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 62-ամյա Հենրիկ Աղեկյանին հնարավորիս շուտ վերադարձնելու ուղղությամբ, սակայն հաջողություններ այդ առթիվ դեռ չկան: ՀՀ քաղաքացուն վերադարձնել դեռ չի հաջողվում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

Շուրջ 7 օր անհետ կորած համարվող Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 62-ամյա Հենրիկ Աղեկյանը հոգեկան խնդիրներ ունի և նախկինում ևս օրերով կորել է տանից, անգամ փորձել է հատել հայ-ադրբեջանական սահմանը:

*

*