Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետեր

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից...
sahman

Սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, առաջնային գծի հարավարևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում պահպանել թելադրողի իրենց դերը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

*

*