Ադրբեջանը հրադադարը խախտել է մոտ 80 անգամ

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը սահմանի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ:
sahman

Մայիսի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 750 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը սահմանի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:

*

*