Ադրբեջանը երկար տարիներ ապացուցում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր պատկերացումը պատերազմն է. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հարցազրույց է տվել «Զինուժ»-ին
nikol-pashinyan-pashtonakan3

Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշմամբ ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր պատկերացումը պատերազմն է: «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը,  այլ ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալու անհրաժեշտ հակահարված»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ գերագույն հրամանատարի կարևորագույն հատկությունը և հմտությունը դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է: «Եվ ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որն ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը, դա ուժեղ և մարտունակ բանակի առավելությունն է»:

 

*

*