Հայկական կողմն Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնել ադրբեջանցի զինծառայողի դին

ԿԽՄԿ հովանու ներքո Ադրբեջանի կողմին փոխանցվեց ադրբեջանցի զինվորականի մարմինը։
pn-sahman-iravichak-larvac

Հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է.

«2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում քննվող ագրեսիվ պատերազմ վարելու և սպանության` զուգորդված ազգային շարժա­ռիթով կատարված դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակ­ներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում այլևս վերացել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող` 1994թ-ի ծնված Չինգիզ Սալմանի Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտությունը:

2017թ. փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՀ զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին»:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտե-Հայաստանի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեց հետևյալը.

«Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջանի կողմին փոխանցվեց ադրբեջանցի զինվորականի մարմինը։ Գործողությունը տեղի ունեցավ հայաստանյան Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

2016 թ․ դեկտեմբերի 29-ին միջազգային սահմանին տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո ԿԽՄԿ-ն առաջարկեց իր՝ որպես չեզոք միջնորդի ծառայությունը զինվորականի մարմնի վերադարձման հարցում։

*

*