«Ադրբեջանական կողմը իր մաշկի վրա կզգա հայ զինվորի հարվածի ծանրությունը»

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
senor-hasratyan

Արցախի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հակառակորդն ամիջական շփման պայմաններում անկարող լինելով որևէ հաջող գործողություն իրականացնել ՊԲ առաջապահ ուժերի դեմ, կարծես որոշել է փոխել սեփական մարտավարությունը և գնալ անկանխատեսելի հետևանքներով հղի առավել լուրջ սադրանքների: Այսօր՝ ժամը 16.30-ի սահմաններում հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառելով կառավարվող հրթիռ, ադրբեջանական զինուժը մասնակի վնասեց հայկական մեկ ռազմական տեխնիկա և շտապեց կատարվածը ներկայացնել որպես «մարտական ձեռքբերում»:

Թե իրականում որքանով է արդարացված ու հեռանկարային այս գործելաոճը, ցույց կտան հետագա զարգացումները, բայց որ ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, իր մաշկի վրա կզգա հայ զինվորի հարվածի ծանրությունը, դա անկասկած է: Անկասկած է նաև, որ պատասխան հարվածից ստացած ցավը Բաքվի պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզիչները կփորձեն միջազգային հարթակներից ներկայացնել ոչ այլ կերպ, քան հայկական կողմի նախահարձակ գործողության հետևանք… Չնայած, դա արդեն այնքան էլ կարևոր չէ, կարևորը դարանից գործող սրիկային, հերթական անգամ, իր տեղը դնելն է…»:

*

*