Հաղթեց մարտի դաշտում, սակայն պարտվեց հիվանդությանը. Եռաբլուրում հրաժեշտ տվեցին Գնդապետ Սամվել Հովսեփյանին

Նա Հայոց ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկ էր...
admiral-samo
Եռաբլուրում այսօր հավաքված էին հարյուրավոր ազամարտիկներ, բարձրաստիճան զինվորականներ, ուղղակի քաղաքացիներ։ Հրաժեշտ էին տալիս ընրենց մարտական ընկերոջը՝ Գնդապետ Սամվել Հովսեփյանին, ում շատերը ավելի լավ ճանաչում են իբրեւ Ադմիրալ Սամո։ Եռաբլուրում հավաքվածներն այսօր ալեհեր են, փոքր ինչ մաշված։

Երբ նրանք ձեռքը վերցրեցին զենքը դեռ երիտասարդ էին, առույգ։ Նրանց թվում էր նաեւ Ադմիրալ Սամոն, ով մինչ արդեն ռազմական կրթություն էր ստացել։ Սակայն լավ ապագան ստորադասեց Հայրենիքի պաշտպանության գործին, դառնալով անկախության շարժման, նրա սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական և Արցախի համար մղած ազատագրական պայքարի մարտական գործողությունների առաջամարտիկներից մեկը։

1989 թվականին ՀԱԲ-ի մարտական ջոկատների կազմավորման հիմադիրներից էր, սկզբնականում կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ, հրամանատար, հետագայում՝ մահապարտների Արծիվ 24-ի հրամանատար։ Գրեթե բոլոր մարտական ճակատներում կարելի էր տեսնել։ Երկու անգամ ծանր վիրավորումները նրան ետ չպահեցին: Այդ ընթացքում 2016 թվականի նոյեմբերի 9-ին երկարատև և ծանր հիվանդության հետևանքով անժամանակ կյանքից հեռացավ 58-ամյա գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն: Նա Հայոց ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական և Արցախի համար մղված ազատագրական պայքարի մարտական գործողությունների ակտիվ մասնակից և կազմակերպիչ էր, ՀՀ ԱԱ, ՀՄՍ վարչության պետի առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ թիկունքի գնդի հրամանատար, Բալահովիտի գնդի հրամանատար, ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: Վիրավորվել էր 2 անգամ, պարգևատրվել էր պետական և կառավարական բարձրագույն պարգևներով, շքանշաններով, մեդալներով:

Նա հաղթեց մարտի դաշտում, սակայն պարտվեց անբուժելի հիվանդությանը։ Նոյեմբերի 9-ին նա 58 տարեկան հասակում նա հրաժեշտ տվեց կյանքին։ Սակայն, ինչպես այսօր Եռաբլուրում էին ասում ընկերները, գնաց նահատակված իր զինակիցների մոտ։

Հ , հանրահայտ արծիվ, N24 գումարտակի քաջարի հրամանատար, Կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ և Արցախի կառավարական բազմակի շքանշանների, մեդալների ու պատվոգրերի ասպետ, գնդապետ Սամվել Սիրեկանի Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) առողջական վիճակը կտրուկ վատացել է քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո?
Գնդապետ Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալ Սամոյի՝ որպես հմուտ կազմակերպիչ, քաջարի հրամանատար և անմնացորդ հայրենասեր անձնավորության հիշատակը միշտ
վառ կմնա նրան ճանաչող բոլորի սրտերում:

*

*