Աբովյանի միակ թատրոնը փակման վտանգի եզրին է

«Քաղաքապետարանից ասել են՝ եթե աբովյանցին ուզենա թատրոն գնալ, հեշտությամբ կարող է Երեւան հասնել»

Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան… շատ անվանի հայ դերասաններ դերասանական կարողությունները բացահայտել ու դեպի մեծ թատրոն ճանապարհն են բռնել իրենց ծննդավայրի քաղաքային փոքրիկ թատրոններից: Դա պատահական չէր, դեռ խորհրդային տարիներից շատերն էին հասկանում, որ համայնքներում մշակութային կյանքը զարգացնելով, կարող են բացահայտել շատ տաղանդավոր դերասանների: Պատկերն այլ է մեր ժամանակներում: Այստեղ գործող միակ թատրոնի գոյությունը մեծ հարցականի տակ է դրված:

Թատրոնի երիտասարդ դերասանները պատրաստվում են հերթական ներկայացմանը, որը շատ հավանական է իրենց համար վերջինը լինի. ամեն ինչ ֆինանսական միջոցներից է կախված: Թատրոնի լինել չլինելու խնդիրը մեծ հարցականի տակ է դրել Աբովյանի ավագանու վերջին որոշումը. այն այլեւս համայնքային թատրոնի կարգավիճակ չունի:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Աշոտ Չտչյանն նշում է, որ Աբովյանի թատրոնի պատմությունը խորհրդային տարիներից է սկսում: Վերջին մեկ տարում հաջողվեց պետական թատրոնի կարգավիճակ ստանալ:

Հիմա էլ են շարունակում ստեղծագործել, բայց առանց այդ հանգստության: Այս երիտասարդ դերասանները երկու կարեւոր խնդիր ունեն լուծելու: Հետաքրքիր ներկայացումներ բեմադրել` հանդիսատեսին պահելու համար, մյուս կողմից էլ ֆինանսական միջոցներ գտնել թատրոնը պահելու համար:

Քաղաքապետարանը ֆինասավորումից հրաժարվել է, բայց առանց վարձակալության դերասաններին է տվել թատրոնի տարածքը ու խոստացել ներկայացումների ժամանակ տոմսեր գնել: Դերասաները, սակայն, վստահեցնում են ,դա խնդրի լուծում չէ, տոմսերի գումարով հնարավոր չէ թատրոն պահել:

Այն, որ մի օր անգամ ցուրտ դահլիճում ներկայացում դիտող հանդիսատեսի համար հնարավոր է վերջնականապես փակվեն թատրոնի դռները քաղաքապետարանում էլ չեն բացառել: Այս դեպքում այլընտրանք կա:

«Քաղաքապետարանից ասել են՝ եթե աբովյանցին ուզենա թատրոն գնալ, հեշտությամբ կարող է Երեւան հասնել»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտն ավարտելուց հետո Նարեկն այդ այլընրանքը չնախտնրեց, վերադարձավ Աբովյան ու արդեն մեկ տարի է այստեղ է աշխատում: Նարեկը թատրոնը փակելու որոշման հետ չի համակերպվում:

«Քաղաքն առանց թատրոն նշանակում է նաեւ առանց մշակույթի»,- ասում է Նարեկ Աղաբաբյանը:

Դերասան Կոստյա Մելիքայանն էլ վստահեցնում է՝ չեն հանձվելու:

Չնայած ստեղծված իրավիճակին՝ թատրոնի անձնակազմը դեռ հույսը չի կորցրել, որ Աբովյանի քաղաքապետարանը կվերանայի որոշումը: Ու այս դեպքում առաջնային կդառնա ոչ թե տեղի թատրոնը փակել ու հանդիսստեսին ուղարկել Երեւան, այլ այնքան զարգացնել համայնքային թատրոնը, որ Աբովյան գա նաեւ երեւանյան հանդիսատեսը:

*

*