ԱԱԾ աշխատակիցները խաղարկել են պատանդների ազատ արձակման հատուկ գործողություն

«Արարատ-անտիտեռոր-2019»-ը կտեւի 7 օր
aats-varjanq2

Ազգային անվտանգության ծառայության «Ա» վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերը խաղարկեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքում գտնվող «պատանդների» ազատ արձակման և «ահաբեկչական խմբի» չեզոքացման հատուկ գործողությունը:

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած գործողությունն անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակում:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ բոլոր ստորաբաժանումները մշտապես պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների:

«Այս պահին վտանգներ չունենք, սակայն բոլոր ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների»,- ասաց Մարտիրոսյանը:

ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքն անցկացվում է երեք փուլով՝ 7 օր ընդհանուր տևողությամբ:

*

*