ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր

Չի կայացրել խախտումներ իրականացրած տնտեսվարողների գործունեության կասեցման կամ արգելքի որոշումներ․․․

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Շիրակի մարզային կենտրոնի պետ Ա.Մ-ն, ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մարզում գործող մի շարք  ձեռնարկատերերի օգտին դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ չի արձանագրել  սննդամթերքի պահպանման, տեղափոխման և վաճառքի գործընթացում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերը, չի կայացրել խախտումներ իրականացրած տնտեսվարողների գործունեության կասեցման կամ արգելքի որոշումներ, մի շարք ընկերություններում չի իրականացրել ստուգումներ, ինչի դիմաց անձամբ կամ նույն կենտրոնի աշխատակիցների միջոցով 2018թ. հուլիսից մինչև 2019թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար պահանջել և ստացել է 30-120 հազարական ՀՀ դրամ կաշառք գումար:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 1 անձի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

*

*