ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում

Խոսքը, միգուցե, «Երեւան» հիմնադրամի մասին է:
yerevan qaxaqapetaran

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

«Այս պահին կարող եմ միայն հաստատել, որ, այո, գործողություններ են իրականացվում Երևանի քաղաքապետարանում: Սակայն լրացուցիչ տեղեկությունների համար հորդորում եմ սպասել պաշտոնական հաղորդագրության»,-նշեց Գալստյանը:

Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ այս պահին այնտեղ ստուգումներ չեն իրականացվում, խոսքը, միգուցե, «Երեւան» հիմնադրամի մասին է:

Հիշեցնենք, որ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմել էին դատարան՝ «Երեւան» հիմնադրամի դեմ՝ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար:

*

*