ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ չեն սպասվում

«ԱԱԾ-ն կադրային ավանդույթներ, յուրահատկություններ ունեցող համակարգ է, որը պետք է պահպանվի»:

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմում կադրային փոփոխություններ չեն նախատեսվում: Այդ մասին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը:   

«Չեմ պատրաստվում կադրային փոփոխություններ իրականացնել, առաջարկել եմ իմ տեղակալներին շարունակել աշխատանքը, իհարկե կլինեն որոշակի կադրային փոփոխություններ, որոնք կլինեն ընթացիկ: ԱԱԾ տնօրենի գործող տեղակալները կշարունակեն աշխատանքը, որևէ խնդիր չի լինի»,-  ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա միաժամանակ նշեց, որ, այնուամենայնիվ, իր տեղակալներից մեկն ավելի վաղ ցանկություն է հայտնել դուրս գալ համակարգից, ինչը, սակայն իր նշանակման հետ կապ չունի:

«Նա ի սկզբանե էր ցանկանում գնալ: Երկու անգամ զեկուցագիր է ներկայացրել, որը չի ընդունվել: Իմ պաշտոնավարման ընթացքում զեկուցագիր չի ներկայացրել, սակայն ես, տեղյակ լինելով խնդրին, խնդրել եմ որոշ ժամանակ պաշտոնավարել: ԱԱԾ-ն կադրային ավանդույթներ, յուրահատկություններ ունեցող համակարգ է, որը պետք է պահպանվի: Չպլանավորած կադրային շարժը լավ չի ընդունվում» ,- ասաց Վանեցյանը:

 

*

*