Հայտնի է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն

Հարցին, թե ո՞վ է պատվիրել, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:
sasun-khachatryan-artur-vanecyan

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման շրջանակն ու պատվիրատուն պարզվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արթուր Վանեցյանը նման հայտարարություն արեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Պարզվել է շրջանակը, թե ովքեր են պատվիրել, ովքեր են գաղտնալսել: Գաղտնալսման եղանակն այս պահին պարզում ենք»,- ասաց  Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո ո՞վ էր գաղտնալսել իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը:

Հարցին, թե ո՞վ է պատվիրել, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը:

*

*