Որոշ ընտրատեղամասերում վաղ առավոտից հերթ է գոյացել

9 կոտորակ 33 ընտրատեղամասում քվեարկության պաշտոնական մեկնարկից առաջ եւ հետո աշխատում էր մեր նկարահանող խումբը:

 

Ուղիղ ժամը 8-ին ընտրողների համար դռներն է բացել 9 կոտորակ 33 ընտրատեղամասը: Այնտեղ քվեարկության պաշտոնական մեկնարկից առաջ եւ հետո աշխատում էր մեր նկարահանող խումբը:

Լռության րոպեից հետո՝ ուղիղ 8 անց 01 րոպեին 9/33 ընտրատեղամասում սկսվեց աշխատանքային եռուզեռը: Մինչ աշխատանքի անցնելն առաջին իր քաղաքացիական պարտքն էր ուզում կատարել հանձնաժողովականներից մեկը, սակայն քվեարկության առաջին րոպեից՝ տեղամասում ընտրողների հերթ էր գոյացել, որոշեց քաղաքացիական պարտքը կատարել ավելի ուշ:

Ցուցակում անունը գտնելուց , գրանցումից հետո ընտրողներին այս ընտրությունների առաջին փոփոխություն էր սպասում: Մինչ քվեաթերթիկները ստանալը, պետք է նաեւ մատնահետք հանձնել:

Շատերը շտապել էին մինչ աշխատանքի գնալը կատարել իրենց քաղաքացիական պարտքը: Վստահեցնում են՝ քվեարկում են հանուն ապագայի:

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*