Թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբերը կգործեն

 Առանձահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված խմբերը կֆինանսավորվեն Երեւանի համայնքային բյուջեից
92-msnkspsrtrx

Երեւանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը օրերս նորից կշարունակեն գործել՝ ֆինանսավորվելով Երեւանի համայնքային բյուջեից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Նա նաեւ հայտնել է, որ Երեւանի մյուս մանկապարտեզները եւս պատրաստ են ընդունելու առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր խմբերի երեխաներին:

Հիշեցնենք, որ թիվ 92 մանկապարտեզում մինչ 2020-ը գործում էին նախաներառական 3 խմբեր, որտեղ հաճախում էր առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 24 երեխա: Սակայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է այլեւս չֆինանսավորել այդ խմբերին: Աշխատանքից ազատվել է երեխաների հետ աշխատող 20-ից ավելի մասնագետ:

 

 

*

*