Երեւանի 85 դպրոցում երեխաներից ոմանք քննությունից լացելով են դուրս գալիս

Աշակերտներն ու ծնողները բողոքում են
85-dproc-fasad

85 դպրոցում աշակերտներն ու ծնողները բողոքում են դպրոցի պատմության ուսուցիչ Հասմիկ Առուշանյանի դեմ։

Այսօր 9-րդ դասարանցիները պատմության քննության են։

Աշակերտները վստահեցնում են, որ ուսուցչուհին դիտավորյալ իրենց բարդ ու շեղող հարցեր է տալիս՝ քննությունը տապալելու համար։

Ուսուցչական կոլեկտիվն էլ է ուսուցչուհու դեմ խոսում՝ նշելով, որ Հ. Առուշանյանը ողջ դպրոցին հոգեբանական ծանր վիճակում է պահում։

Երեխաներից ոմանք քննությունից լացելով են դուրս գալիս, ինչն էլ բարկացնում է թե ծնողներին, թե մյուս ուսուցիչներին, որոնք նշում են, որ դա մանկավարժի պատշաճ պահվածք չէ

Քննության ավարտից հետո մեր լրագրողը կներկայացնի նաեւ դպրոցի տնօրենի ու ուսուցչուհու տեսակետը։

Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

85-dproc

85-dproc-yervan03333 (1)

 

 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները