Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում

Այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում...
3d-ancum

Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը»,- գրել է նա:

*

*