Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Վահան գյուղում է՝ դպրոցականներին շնորհավորելու սեպտեմբերի 1-ի առիթով

Վարչապետին ուղեկցում է նրա տիկին Աննա Հակոբյանը
nikol-pashinyan,-vahan-dproc

Սեպտեմբերի 1-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի դպրոց՝ շնորհավորելու Գիտելիքի եւ դպրության օրը։

Վարչապետը դպրոցի առաջին դասարանցիներին, որոնց թիվը 15 է, նվիրել է համակարգիչներ: Նիկոլ Փաշինյանը և տիկին Հակոբյանը շրջել են դպրոցով, ծանոթացել առկա պայմաններին և խնդիրներին: Մասնավորապես, ուսումնական հաստատության տնօրենը բարձրացրել է դպրոցը համակարգիչներով և խմելու ջրով ապահովելու խնդիր: Վարչապետը խոստացել է հարցին լուծում տալ առաջիկայում:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ծաղիկներ են խոնարհել Վահան գյուղի զոհված ազատամարտիկների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Ամբողջությամբ՝ այստեղ:

*

*