Գանայից եկած աշխատողները կզբաղվեն Երևանի աղբահանությամբ

Աղբահանության բաժնի պետ Աշոտ Ասատրյանը լուսանկար է հրապարակել Գանայից եկած աշխատողների հետ
ganayic-ashxatoxner

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքանային հիմնարկի աղբահանության բաժնի պետ Աշոտ Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Գանայից եկած աշխատողների հետ:

«Համալրվում ենք Գանայից եկած աշխատողներով, որ իրականացնենք Երևան քաղաքի աղբահանությունը»,- կից գրել է Ասատրյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ աղբահանության է դուրս եկել նաեւ Ստեփանավանից Երեւանին օգնության հասած աղբատար մեքենան։

 

*

*