Ցուցարարները փակել են Երևանի Գլինկայի փողոցը

Պահանջում են կառուցել արհեստական անհարթություն ու տեղադրել արագաչափ
glinka-poxoc

Այսօր Երևանի  Էրեբունի վարչական շրջանի Գլինկա փողոցի բնակիչները աղբամաններով ու քարերով փակել էին փողոցը: Նրանք պահանջում են իրենց փողոցում  կառուցել արհեստական անհարթություն ու տեղադրել արագաչափ:

Այս պահին փողոցը շարունակում է փակ մնալ:

Հավելենք նաև, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ մինչ այս պահը որևէ հանդիպում չեն ունեցել ոչ ոստիկանության, ոչ քաղաքապետարանի և ոչ էլ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարության ներկայացուցիչները:

*

*