Ադրբեջանական զինուժը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել

Փամփուշտներից մեկը կպել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրին
zinvor

Ադրբեջանական կողմը հուլիսի 17-ի գիշերը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը:

Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Փամփուշտներից մեկը կպել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրին: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ»,-ասաց Հովհաննիսյանը:

*

*